«Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել»․ այս մասին այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանն  ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Վանաձորում ապրիլի 13-ի դրությամբ 70 թեստ է անցկացվել, լոռեցիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Լոռիում թեստավորում իրականացվում է  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե մտադիր է հնարավորինս շուտ վերացնել համաճարակի պատճառով գործող սահմանափակումներն ու վերագործարկել տնտեսությունը:

Բելառուսի նախագահը շարունակում է պնդել, թե երկրում ոչ ոք չի մահացել նոր կորոնավիրուսից: Ըստ պաշտոնական վիճակագրության երկրում կա 3281 հիվանդ, իսկ գրանցվեծ մահերի թիվը 33 է։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.