Միայն ապրիլի 14-ին բնակության վայրը փոխելու նպատակով մարդկանց տեղաշարժը թույլատրող պարետի որոշումը, պարզվում է, ոգևորել է ալավերդցիներին։ Քաղաքի փողոցներն ու կենտրոնական հատվածները մարդաշատ են, ու Ալավերդին կարծես վերադարձել է բնականոն կյանքի: Մարդկանց մի մասը երեխաներին է դուրս բերել զբոսանքի, ոմանք էլ պարզապես միմյանց հետ շփվելու խիստ կարիք ունեն։ Դրսում գտնվողների միայն չնչին տոկոսն է աշխատանքի կամ կարևոր այլ գործով տնից դուրս եկել: Ընդ որում, քաղաքացիների մեծ մասը դրսում է՝ առանց տեղաշարժի թերթիկի։ Իսկ մեքենաների կուտակումներ կան հատկապես բանկերի տարածքներում:
2020-04-14