Պատերազմի առաջին օրերից արցախահայությանն ու բանակին աջակցելու նպատակով Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում գումարի, պարենի, առաջին անհրաժեշտության պարագաների և հագուստի հավաքագրում սկսվեց: Պատերազմող երկրում զինվորն ու բանակն առավել քան ուշադրության կենտրոնում էին։ Ամենուր քողարկիչ ցանցեր էին պատրաստվում առաջնագծի համար, կանայք գուլպա ու գլխարկ էին գործում զինվորների համար։ Իսկ դպրոցահասակ երեխաները գրքեր և թուղթ էին վաճառում, նաև՝ իրենց ձեռքի աշխատանքներն ու հավաքված ամբողջ գումարը փոխանցում Հայաստան համահայկական հիմնադրամին։

Մանրամասն՝ այստեղ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.