2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ալավերդիում և համայնքի վարչական տարածքում գտնվող մի քանի գյուղական բնակավայրերում կանգառներ կառուցվեցին։ Գյուղերում կանգառները կարելի է ասել նպատակին չեն ծառայում, որովհետև դեպի այդ բնակավայրեր երթուղային չի աշխատում։ Ալավերդու կանգառը նույնպես անհարմար տեղում է․ քաղաքացիները դրանից չեն օգտվում։ Բացի այդ, կանգառի տեսքն էլ, տիպային առումով, նման չէ քաղաքում մինչև այս կառուցված որևէ կանգառի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.