Սխտորից, օղուց մինչև ուժեղ ազգ լինելը. վիրուսից պաշտպանվելու ալավերդցիների բանաձևը

Տարբեր վիրուսներից պաշտպանված լինելու համար բժիշկները հորդորում են առաջին հերթին պահպանել հիգիենայի տարրական կանոնները։ Բայց շատերը, մասնագետների ցուցումներից անկախ, վիրուսներից պաշտպանվելու իրենց մեթոդն ունեն․ ժողովրդական բժշկությունից սկսած մինչև առօրյայում սոխի, սխտորի, օղու և այլ մթերքների, թուրմերի օգտագործում: