Ալավերդու համար 2 դպրոցի շրջակայքում հակասանիտարական վիճակ է տիրում: Հարակից շենքերի կոյուղաջրերը դպրոց տանող ճանապարհ են լցվում, որտեղով ամեն օր հարյուրավոր աշակերտներ են անցնում: Մյուս խնդիրն էլ մարզադաշտի մոտ տեղադրված աղբարկղերն են: Դպրոցի տնօրենի խոսքով՝ թափառող շները աղբը տարածում են դպրոցի շրջակայքում: Իսկ համայնքապետարանում ասում են, որ Ջրավազան թաղամասի տվյալ հատվածում աղբարկղերի համար այլ հարմար տեղ չկա:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.