Ալավերդիում մի քանի ակտիվիստներ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը

2008 թվականի մարտի մեկի ողբերգական դեպքերի 12-րդ տարելիցի կապակցությամբ Ալավերդիում մի խումբ ակտիվիստներ երթ իրականացրին: Չնայած երթին մասնակցելու նպատակով այլ քաղաքացիներ չկային, բայց նախաձեռնությունն իրականացվեց։ Ակտիվիստները նախատեսված վայրից՝ դատարանի հարակից հատվածից քայլեցին դեպի եկեղեցամերձ հրապարակ։