Ալավերդու Էնգելս թաղամասի բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել՝ թաղամասում թափառող հիվանդ շների պատճառով։ Կենդանիները նաև շքամուտքեր են մտնում, իսկ բնակիչները չեն կարողանում դրանց թաղամասից հեռացնել։ Մազաթափված շների մաշկն արյունոտված է, մարդիկ մտավախություն ունեն՝ հնարավոր է վարակիչ որևէ հիվանդության արդյունք է։Կարդալ ավելին

Երեկ՝ հունիսի 17-ին, Ալավերդիում հորդառատ անձրևից հետո Թումանյան փողոցին հարակից երկաթուղային կամրջի տակ մեծ քանակությամբ ջուր է լցվել։ Այս հատվածի անանցանելիությանն անտեղյակ վարորդները փորձել են անցնել ջրի միջով ու չեն կարողացել դուրս գալ ջրից։ Մեքենաները ԱԻՆ Թումանյանի փրկարարական ջոկատի օգնությամբ են ջրից հանվել։Կարդալ ավելին

Ալավերդու քաղաքապետարանն այս տարի քաղաքի կանաչապատման ծրագիր չի իրականացրել։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կանաչապատում չանելու հիմնական պատճառը համավարակով պայմանավորված արտակարգ դրությունն է եղել։ Իսկ քաղաքի տարածքում գտնվող ծառերն ու թփերը չջրվելու պատճառով չորանում են։Կարդալ ավելին