Ալավերդու Էնգելս թաղամասի բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել՝ թաղամասում թափառող հիվանդ շների պատճառով։ Կենդանիները նաև շքամուտքեր են մտնում, իսկ բնակիչները չեն կարողանում դրանց թաղամասից հեռացնել։ Մազաթափված շների մաշկն արյունոտված է, մարդիկ մտավախություն ունեն՝ հնարավոր է վարակիչ որևէ հիվանդության արդյունք է։
2020-06-18