Մեքենաները փրկարարների օգնությամբ են դուրս բերվել կամրջի տակ լցված ջից

Երեկ՝ հունիսի 17-ին, Ալավերդիում հորդառատ անձրևից հետո Թումանյան փողոցին հարակից երկաթուղային կամրջի տակ մեծ քանակությամբ ջուր է լցվել։ Այս հատվածի անանցանելիությանն անտեղյակ վարորդները փորձել են անցնել ջրի միջով ու չեն կարողացել դուրս գալ ջրից։ Մեքենաները ԱԻՆ Թումանյանի փրկարարական ջոկատի օգնությամբ են ջրից հանվել։