Դեկտեմբերի 17-ին Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրում համայնքային կենտրոնի բացման արարողություն էր։

Համայնքային երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարն իրականացվել է Ախթալա համայնքի ակտիվ խմբի ներկայացրած «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» ծրագրի արդյունքում, որը հաղթող է ճանաչվել «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից և ԳՄՀԸ/GIZ-ի ֆինանսավորմամբ «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում հայտարարված համայնքային դրամաշնորհային մրցույթին։

Կենտորնի բացման արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը, ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը, «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» ծրագրի ղեկավար Ալմաստ Մամաջանյանը, ծրագրին մասնակից երիտասարդներ և համայնքի բնակիչներ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.