Ալավերդու քաղաքային թատրոնը չորս օր շարունակ տոնական տրամադրություն կպարգևի համայնքի փոքրիկներին։ Հեքիաթի միջոցով նրանք կճանաչեն աշխարհի չարն ու բարին և կսպասեն հրաշքների։

Իվան Կուզմենկոյի «Հեքիաթ խոհարարի տղա Իվան Լուսաբերի մասին» հեքիաթի բեմադրությունը Արթուր Սիմոնյանինն է։ Իսկ «Վալլեքս» խումբը հովանավորել է թե՛ թատրոնի անձնակազմի՝ երկու ամիս հավելյալ աշխատանքը և թե՛ անվճար ներկայացումները բոլոր չորս օրերին։

Դեկտեմբերի 22-ին նշված հեքիաթի բեմականացմամբ Ալավերդիում մեկնարկեցին տոնական միջոցառումները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.