Պայքար Գաբրելյանը Լոռու Թումանյան քաղաքում է ապրում։ Բոլորը նրան որպես ասող-խոսող և երգող են ճանաչում: Ամեն օր գործերն ավարտելուց հետո ընկերների հետ բակի տաղավարում տեղավորվում եւ զրուցում են անելիքներից, աշխարհում կատարվող իրադարձություններից։ Անգամ ձմռանը տաղավարը չեն լքում, — ասւոմ են հավաքված տղամարդիկ։

Երբեմնի ակտիվ Թումանյանի մասին կարոտով են խոսում, թե ինչպես էր աղյուսի գործարանն ապահովում ավանի ակտիվ և աշխույժ կյանքը։ Հիմա միայն տեղի տաք կլիման, գեղեցիկ բնությունն ու քաղաքն են պահում տեղաբնակներից շատերին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.