Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17:09-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ մասամբ (մոտ 1200 քմ), ներսում՝ մոտ 500 խմ կուտակած փրփրապլաստ և 15 հաստոց։

Տուժածներ չկան։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.