«Անկյուն+3» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ալավերդցի տղաներից մի քանիսի մասին։
Բախշիկ Հակոբյան
Նրա և՛ պապը, և՛ հայրը արցախյան պատերազմի մասնակից են։ Պատերզամի մասին նրանցից շատ է լսել, բայց որ ինքն էլ մի օր կհայտնվի պատերազմական գործողությունների կիզակետում, երբեք չի մտածել
Սեյրան Մարգարյան
Քառօրյա պատերազմի օրերին որդու մոտ՝ մարտի դաշտ է մեկնել նաև Սեյրան Մարգարյանի հայրը, բայց հայր ու որդի հանդիպել են հրադադարից հետո միայն։
Գևորգ Գևորգյան
Արցախյան ազատամարտում Թումանյանի տարածաշրջանից առաջին զոհը աքորեցի Անդրանիկ Պետրոսյանն է եղել։ Զարմանալի զուգադիպությամբ 2016 թվականին քառօրյա պատերազմում զոհված Գևորգ Գևորգյանը նույնպես Աքորի գյուղից էր։