Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Վալլեքս» խումբը աջակցել է մշակութային տարբեր միջոցառումների իրականացման  աշխատանքների։

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նոյեմբերի 22-ին կայացավ  ՀՀ ժողովրդական արտիստԿարեն Ջանիբեկյանի տիկնոջ՝ բեմադրիչ  Լիանա Անթառանյանի  «Ես և նա» մոնոներկայացումը: Լիանա Անթառանյանը  նշել է, որ այս տարի լրացել է Կարեն Ջանիբեկյանի 85-ամյակը:

«Այս տարվա մեր հյուրախաղերը նվիրված են լինելու Վարպետի հիշատակին:  Կարեն Ջանիբեկյանը մտադիր էր  Ստեփանակերտում թատրոնի վերանորոգումից հետո ներկայացում ունենալ, սակայն չհասցրեց:  Ես փորձում եմ իրագործել  նրա կիսատ թողածը: Նման միջոցառումները կարևորվում են նրանով, որ ապրեցնում են Արցախը»,-ասել է դերասանուհին։

Նոյեմբերի 19-22-ը Վոլգոգրադում անցկացվեց  «Победили вместе» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում Հայաստանից փառատոնին ներկայացվել էր «Հաղթանակ, որ կերտվել է խելքով» ֆիլմը։

Նոյեմբերի 1-ից Ալավերդու քաղաքային թատրոնը սկսել է Իվան Կուզմենկոյի «Հեքիաթ խոհարարի տղա Իվան Լուսաբերի մասին» հեքիաթի բեմադրական աշխատանքները, որը «Վալլեքս»  խմբի հովանավորությամբ Ամանորին կներկայացվի ալավերդցի երեխաներին։ Հիշեցնենք, որ Ալավերդու թատրոնը տարվա մեջ աշխատում էր ութ ամիս, և երկու ամիս լրացուցիչ աշխատանքը կարևոր աջակցություն է թե՛ թատրոնի աշխատողներին և թե՛ Ալավերդու մշակութային պահպանության գործին։ 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.