Անհնար է առանձնացնել այն չափանիշները, որոնց դեպքում բռնցքամարտը կարող է զուտ վերագրվել որպես տղամարդկանց զբաղմունք:

12-ամյա Միլենա Գևորգյանը Ալավերդու բռնցամարտի դպրոցի այն սաներից է ,որն իր մարզական նախասիրությամբ կոտրում է կարծրատիպերը:

«Ճիշտա, ես այստեղ միակ աղջիկն եմ ,բայց ուզում եմ ուժեղ լինեմ, որպեսզի կարողանամ ինձ ու իմ ընտանիքին պաշտպանել»,-ասում է Միլենա Գևորգյանը:

Ալավերդին այլևս դուրս է եկել այն տարածաշրջաների ցանկից ,որտեղ դեռևս չկա բռնցամարտի դպրոց: Շուրջ 1 տարի է  գործում է Ալավերդու բռնցքամարտի դպրոցը, որն արդեն  շուրջ 50 սաների՝ առանց տարիքային սահմանափակումների, հնարավորություն է տալիս  շաբաթական 3 օր հոգալ ոչ միայն մարմնի և մտքի,  այլ նաև հոգեկան առողջության մասին: Սպորտաձևի միջոցով՝ բացի ֆիզիկապես կոփված լինելուց ,երեխաները սովորում են այնպիսի հիմնական հմտություններ ու արժեքներ, ինչպիսիք են ինքնակարգապահությունը, հարգանքը և վստահությունը: 

«Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերից են հաճախում դպրոց ,և գնալով այս թիվը մեծանալու միտում ունի», -ասում է մարզիչը:

« Երկար տարիներ տարածաշրջանում չի եղել սպորտաձևը,գալիս են Աքորի գյուղից , Կաճաճկուտից,Մադանից,Սարահարթից են իջնում ,Թումանյանից են գալիս»,- ասում է Սերգեյ Ձավարյանը:

3 խումբ՝ տարբեր քաշային կարգերում , որոնցից յուրաքանչյուրը մեծ սիրով և պատրաստվածությամբ է գալիս մարզումների: Կարևորը՝ բոլորը հետագայում մեծ ռինգ բարձրանան և հաջողություն բերեն թե՛ երկրին, թե՛ իրենց ընտանիքիներին:

« Շատ ուրախացա , որ բացվելա ու ուզեցի գամ լավ պարապեմ, դառնամ չեմպիոն , բայց բացի դա, ամսի 27-ին պետք ա գնամ Մարտունի՝ մրցումների »,-ասում է Նարեկ Կիրակոսյանը:

« ես ուզում եմ դառնամ բռնցքամարտիկ, մրցումների դեռ չենք մասնակցել բայց ընկերական հանդիպումների գնացել ենք արդեն»,-ասում է Նաիրի Խաչատրյանը:

Երկար տարիներ՝ լինելով արտերկրում ,սպորտաձևում լուրջ հաջողություններ գրանցած մարզիչը մի օր որոշում է, որ պետք է վերադառնա հայրենի գյուղ Օձուն և իր հարազատ ձորում ուսուցանի  սիրելի սպորտաձևը:

Մարզչի խոսքով՝ կարճ ժամանակում  մեծ տաղանդներ են ի հայտ եկել,այնպիսի երեխաներ, որոնք իսկապես ունեն պոտենցիալ՝ այս ասպարեզում հաջողության հասնելու: Նշենք, որ ապրիլի 28 -ին, առաջին անգամ Ալավերդու բռցքամարտի դպրոցը իր մրցույթային հանդիպումը կունենա Մարտունի քաղաքում :

« Ձորի երեխեքը շատ տաղանդավոր են ,թաքնված տաղանդներ կանՙ որ փորձում ենք իրենց գտնել,դպրոցներ ենք գնում ,փորձում ենք ծնողների հետ խոսել,որ երեխեքին ուղարկեն մեր մոտ»,- ասում է մարզիչը:

Բռնցքամարտը բնավորություն է ձևավորում, և այն ավելի շատ խելքի հարց է,որը կարող է օգնել երեխային բացահայտել իր ներքին ուժը,  հաղթահարել խոչընդոտները և դառնալ ավելի ռազմատենչ:Վերջինս մեր օրերում հատկապես շատ հարկավոր է :

« Ես բոքսի միջոցով դուրս եմ հանում իմ նեգատիվ էներգիան , ֆիզիկապես կոփվում եմ: Որոշ մարդիկ գտնում են, որ բոքսը ուժա, բայց բոքսը խելքա»,- ասում է Արայիկ Հակոբյանը:

Ու թեև  սպորտդահլիճը փոքր է՝ առանց ռինգի ,բայց կարևորը մեծ ցանկությամբ ու ոգևորությամբ  են ընթանում պարապմունքները: Նշենք, որ Ալավերդի համայնքում Բռնցքամարտի դպրոց ունենալու հարցում իրենց անմիջական  աջակցությունն են  ունեցել Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը և Վալլեքս խմբի ընկերությունները: Վերջիներիս աջակցությամբ՝ դպրոցը ձեռք  է բերել գույք և անհատույց տարածք, որտեղ էլ որ ընթանում են պարապմունքները:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.