Ալավերդիում ընթացքի մեջ են թաղամասային երկու ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհներից մեկը Էնգելս թաղամասի Սարի թող կոչվող հատված է տանում, մյուսը՝ Սանահին-Սարահարթի Թուրքմենական թաղամաս։ Նշված երկու հատվածները տասնամյակներ շարունակ չեն նորոգվել՝ անձրևների ժամանակ բազմաթիվ անհարմարություններ պատճառելով թաղամասերի բնակիչներին ու վարորդներին։

Տաքսիներն ու անգամ շտապօգնության մեքենան հիմնականում հրաժարվել են նշված թաղամասեր գնալուց, իսկ գնալու դեպքում տաքսու վարորդները սահմանված արժեքի կրկնակին են վերցրել՝ պատճառաբանելով, որ մեքենաները ջարդվում են։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.