Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է։

Ուղիղ երկու տարի առաջ առավոտյան ժամը 07։00-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Շփման գծի բոլոր ուղղություններով թշնամին միաժամանակ օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։

2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը՝ Քարվաճառի, Ակնայի, Լաչինի շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր և Շուշի բերդաքաղաքն անցան Ադրբեջանի վերահսկողությանը։ Իսկ Արցախի հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։

44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցավ առնվազն չորս հազար զոհ։ Կան հարյուրավոր անհետ կորածներ, շուրջ ութսուն տասնյակ գերիներ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.