Այսօր՝ ապրիլի 13-ին, Ալավերդիում և տարածաշրջանի բարձրադիր գոտիներումձյան տեղումներ են եղել՝ չնայած նախորդող օրերի բարձր ջերմաստիճանին։

Ձյունն անմիջապես ասոցացվեց «Պառավի ուլեր»-ի չհնացող ավանդույթի հետ, իսկ մեր տեսախցիկը ֆիքսեց ավանդազրույցը պատմող ալավերդցիներին։  

Շատ դարեր առաջ մի աղքատ կին ապրիլյան առաջին արևոտ օրերը տեսնելուց հետո մտածում է՝ ինչ լավ է՝ գիժ մարտն ավարտվեց, և ուլերը սարն է տանում  արածեցնելու: Մարտը գազազում է և ապրիլից 2 շաբաթ փոխ է առնում ու շարունակում իր գժությունները: Ու հենց պառավը ուլերին սարն է հասցնում, մի քանի օր շարունակ ուժեղ անձրև ու ձյուն է գալիս, ուլերը կոտորվում են:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.