Լոռու Դեբետ գյուղը Փամբակ համայնքի վարչական տարածքում է գտնվում։ Բնակչության 80 տոկոսն այստեղ խմելու ջուր չունի։ Ջրի միակ կետը գյուղի կենտրոնի աղբյուրն է, որտեղից մարդիկ խմելու ջուր են կրում։

Իսկ կենցաղի համար անհրաժեշտ ջրի պաշարը շատերը գետից են տուն քաշել։ Գետին էլ, ասում են, կոյուղաջրեր են խառնվում։

Սակայն առաջիկայում այս խնդիրը լուծելու պլաններ համայնքապետարանը չունի․ ջրի ռեսուրսներ և ներքին ցանց գյուղում չկա։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.