Թատրոնի միջազգային օրն Ալավերդու քաղաքային թատրոնում լուռ է՝ առանց ներկայացման ու առանց հանդիսատեսի։ Ձմռան ամիսներին թատրոնի անձնակազմի հարկադիր պարապուրդի և մարտյան խիստ ցուրտ եղանակի պատճառով պլանավորված ներկայացումները հետաձգվել են։
Ի դեպ՝ ձմռան ամիսներին թատրոնի անգործության պատճառը կրկին ջեռուցումն է։ Հրատապ այս խնդիրը, սակայն, տարիներ շարունակ այդպես էլ լուծում չի ստանում։ Եվ ստացվում է այնպես, որ տարվա գրեթե կեսը մշակութային կյանքն Ալավերդիում կաթվածահար վիճակում է լինում։
Այո, խնդիրը պիտի լուծվի։