Ծաղկաշատի հիմնական դպրոցում արդեն երկար տարիներ աշակերտների թիվը տասից չի անցնում։ Հիմա այստեղ 9 աշակերտ է սովորում։ Դասարանները համակցված են, իսկ չորրորդ դասարան դպրոցը չունի։  

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ապա դպրոցում չկա հանդիսությունների սրահ։ Միջոցառումները հիմնականում դասարաններում են անցկացնում, իսկ մեծ միջոցառումների համար օգտագործում դպրոցի նախասրահը։

Դպրոցի մարզադահլիճը տարիների ընթացքում նկուղի է վերածվել․ այնտեղ երբևէ ֆիզկուլտուրայի դասեր չեն կազմակերպվել։ Դահլիճի բարեկարգման հարցը տնօրինությունը չի բարձրաձայնել՝ մտածելով, որ քիչ աշակերտ ունենալու իրենց պայմաններում պետությունը մեծ ներդրումներ չի անի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.