Նոյեմբերի 14-ին Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրում հանրային լսում էր գյուղի տարածքում քարի հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Հանքավայրը շահագործող ընկերությունը տարիներ առաջ անհայտ պատճառներով դադարեցրել էր գործունեությունն այս տարածքում։ Հիմա ՇՄ նախարարություն հանքավայրի շահագործման հայտ է ներկայացրել «Արթուր Տարոն» ընկերությունը։

Այս հանքավայրն Աքորի գյուղի վարչական տարածքում է գտնվում՝ Ղազարաքարում։ Հանքավայրը տարածաշրջանում եզակի է իր պաշարներով։

Հանրային քննարկմանը ներկա աքորեցիների պահանջն էր, որ շահագործվող հանքավայրում աշխատեն Աքորու բնակիչները, այլ ոչ թե այլ բնակավայրերից եկած մարդիկ։ Ընկերության ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին, որ այլ տարածքներում ապրող մարդկանց հանքի աշխատաքներում ներգրավում են՝ տեղում մասնագետներ չլինելու պատճառով։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.