«Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագիրը կրող համերգով Ալավերդիում էր հյուրընկալվել THEA Orchestra նվագախումբը։ Համերգը նվիրված էր հայ-ֆրանսիական բարեկամությանն ու աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտորներ Միշել Լեգրանի և ժորժ Կառվարենցի 90-ամյա հոբելյաններին։

Երկու տարի առաջ Երևանում հիմնադրված նվագախումբը մոտ երկու ժամ բարձրակարգ երաժշտություն մատուցեց Ալավերդու հանդիսատեսին՝ ներկայացնելով Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի և Ժորժ Կառվարենցի գործերը։ Հնչեցին նաև Երգի պետական թատրոնի հիմնադիր, լուսահոգի Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.