Լոռու մարզկենտրոն Վանաձորն արդեն 4 ամիս է՝ համայքապետ չունի։ Իսկ անգործության մատնված ավագանու անդամներն անհանգստացած են՝ յուրաքանչյուր օրվա բացթողումն անդառնալի է Վանաձորի համար։ Հանրապետության երրորդ քաղաքը քաղաքական կոլապսից հանելու նպատակով իշխանությունը շարունակում է ելքեր փնտրել։ Իշխանական պատգամավորներն, օրինակ, փոփոխություններ են առաջարկում ՏԻՄ օրենքում, իսկ ընդդիմադիրները հակասահմանադրական են համարում առաջարկվող փոփոխությունը,Կարդալ ավելին

Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 11։00-ից մինչև 17։00-ը Ալավերդու Զորավար Անդրանիկի, Մադան, Մարքսի, Էնգելսի, Փիրուզյան թաղամասերում և Ջիլիզա գյուղում պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու հորդորում քաղաքացիներին հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Կարդալ ավելին