
Ժամը 08։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է եկել Հայաստան
Սեպտեմբերի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 65 036 անձ: Կառավարությունից հայտնում են, որ կեցության նախապես որոշված վայր չունեցողներին կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:Կարդալ ավելին

Բենդիկի այցեքարտը ՝ լքված ու անտեսված
Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասի սկզբնամասում տեղակայված Սուրբ Գևորգ կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին գոյության վերջին պայքարն է մղում բնության դեմ։ Առատ անձրևները վնասել են եկեղեցու տանիքը, պատերը։ Անձրևաջրերը հասել են անգամ եկեղեցու հիմքերին՝ առաջացնելով փլուզման վտանգ։ «Կիսաքանդ վիճակում ա կարելի է ասել։ Տարեցտարի անձրեւների հետ փլուզումն ա շատանում, ջրի կաթոցն աԿարդալ ավելին

Վանաձորում բողոքի ակցիաները շարունակվում են
Վանաձորում շարունակվում է արցախահայերին աղետից փրկելու եւ նրանց անվտանգությունն ապահովելուն ուղղված ակցիան։ Ակցիայի կազմակերպիչները, ինչպես նախորդ հավաքին էին պայմանավորվել, նույն տեղում են ՝ Արցախ պուրակում, նույն պահանջով՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ՝ բռնի տեղահանության ճանապարհը բռնած արցախահայությանն օգնելու համար։ Ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ակցիայի մասնակիցներից է։ Ասում է՝ Հայաստանում հիմաԿարդալ ավելին

Արցախ բժիշկների թիմ է մեկնել
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։ «Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման», – ասված է հաղորդագրության մեջ։Կարդալ ավելին

Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են․ Արցախի ԱՆ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Հիվանդների հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։Կարդալ ավելին

Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 մարդ
Սեպտեմբերի 25-ի ժամը 06:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։ Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարություննԿարդալ ավելին