Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Գիտության և տեխնոլոգիաների FAST հիմնադրամը կրթության նոր հնարավորություն են ընձեռում 17-23 տարեկան բոլոր զորակոչիկներին: Դասընթացներ՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներում, որոնք ավարտող երիտասարդները  քննություն հանձնելուց հետո ծառայության կանցնեն Զինված ուժերի «1991 ստորաբաժանումում»: «1991»-ը հատուկ զորամիավորում է, որը զբաղվելու է բարձր տեխնոլոգիական նախագծերով, հետազոտություններով ու մշակումներով:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.