Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հավանաբար մարտից սկսած արդեն կլինի պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար։ Մինչև այդ, սակայն, հասարակությունն արդեն քննարկում է պատվաստվել-չպատվաստվելու հարցը։
2021-02-05