Մարտի 13-ի, ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ալավերդու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքից տեղեկացնում են՝ ամենօրյա խորհրդատվական աշխատանքներ են տարվում չպատվաստված երեխաների մայրերի հետ, որպեսզիԿարդալ ավելին

Լոռու Գարգառ գյուղում ջուր չկա։ Այն, ինչ գյուղացիները բնակավայրի տարբեր հատվածներից կրում ու տուն են տանում, խմելու համար պիտանի չէ։ Բայց այլընտրանք չունեն․ կենցաղն առանց ջրի կազմակերպելն անհնար է։ Գարգառի վարչական ղեկավար Միշա Զալինյանի խոսքով՝ ջրի ծրագրեր կան, բայց ժամկետներ՝ ոչ։ Գարգառեցիները պետք է նորից սպասեն։Կարդալ ավելին

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում մարդկանց հիմնական զբաղմունքը պտղաբուծությունը և անասնապահությունն է։ Հողին կպած, հողով ապրող մարդիկ են դեբեդավանցիները։ Իրենց բերքառատ այգիներն, ասում են, ամերիկաների ու եվրոպաների հետ չեն փոխի․ հայը պետք է ապրի Հայաստանում։ Գյուղից արտագաղթն արդեն անցյալում է մնացել։ Այգեգործներ Վազգեն Բեկվերդյանն ու Կամո Բաբաջանյանը նշում են՝ համագյուղացիները խելքիԿարդալ ավելին

Թամարա տատը Տավուշի մարզի երկարակյացներից է․ 97 տարեկան է։ Տատի արմատները Գյումրիում են, վերջին 62 տարիների կյանքը՝ Տավուշի Պտղավան գյուղում։ Սիրված կին, մայր, տատիկ է տիկին Թամարան։ Հարյուրամյակի շեմին անգամ ակտիվ կենսակերպից չի ուզում հրաժարվել, ավելին՝ ամեն օր ընթերցում է՝ առանց ակնոցի։ Նրա ձեռքից անբաժան է Ջիվանու ժողովածուն։ Միշտ կարդումԿարդալ ավելին

Ստեփանավանի տարածաշրջանի հպարտ (հին անվանումը` Գյառգյառ, որ նշանակում է հպարտ-հպարտ) գյուղում՝ Գարգառում են ապրում Սիվրեն և Լելյի Գաբրիելյանները։ Նրանց ընտանիքում սեր ու համերաշխություն է տիրում, տանտիկինն ասում է՝ իրենց տնից երբեք բարձր ձայն չի լսվել։ Հիսուն տարի առաջ Կուրթանից Գարգառ հարս եկած տիկին Լեյլին ամուսնու գյուղը չի սիրել ու միշտԿարդալ ավելին

2022 թվականի նոյեմբերից Հայաստանի բոլոր մարզերում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրականացման բուն գործընթացը։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։ Լոռու մարզում արդեն համարակալվել և հաշվառվել է խոշոր եղջերավորների 80 տոկոսը։ Գյուղացիները մինչդեռ թերահավատ են այս ծրագրի նկատմամբ և գործընթացն անիմաստ ենԿարդալ ավելին

Լոռու մարզում՝ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի գյուղում են ապրում կեսդարյա ամուսիններ Յուրիկն ու Էմման։ Համատեղ կյանքի հինգ տասնամյակի ընթացքում հինգ զավակ են ունեցել։ Հիմա արդեն վաստակած հանգստի մեջ են։ Հիմնական գործը տնամերձ այգու մշակությունն է, ամենամեծ հարստությունն էլ՝ թոռներն ու ծոռները։Կարդալ ավելին

«Անկյուն+3» ՀԸ հարգելի հետևորդներ․ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Ալավերդի ՌադիոNews-ի ուղիղ եթերներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում չեն հեռարձակվի հեռուստաընկերության YouTube-ի ալիքում։ Մեր տեսանյութերը հասանելի կլինեն «Անկյուն+3»-ի Ֆեյսբուքի էջում։Կարդալ ավելին

Արդեն մոտ երկու ամիս Արցախը շրջափակված է, իսկ Իրանի ու Հայաստանի քթի տակ՝ Նախիջեւան է գնացել թշնամի Ադրբեջանի՝ բայրաքթարներով լիքը օդանավը։ Այն սպառազինությամբ բազավորվել էր թուրքական Թեքիրդաղում: Ի դեպ, դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում այնտեղից նաև վարձկան ահաբեկիչներ էին բերվել Արցախ։ Իսրայելն ու Թուրքիան սպառազինություն են մոտեցնում Իրանին՝ այնտեղից հնարավոր հարձակումԿարդալ ավելին

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1969 թվականին, շահագործման հանձնվել՝ 1973-ին։ Շահագործումից հետո դպրոցը մեկ անգամ է հիմնանորգվել՝ 1989-1990-ական թվականներին։ Վերջին տասնամյակների ընթացքում դպրոցի պահպանությունը հետին պլան է մղվել։ Փայտով ջեռուցվող դասասենյակներում, օրինակ, որպես վառելանյութ մանրահատակն են օգտագործել։ Իսկ պատուհանների ապակիները որոշ դասասենյակներում փոխարինվել են ցելոֆանով։ ԴասասենյակներըԿարդալ ավելին