Երկարամյա գյուղատնտես Վահագն Քալաշյանը հողի նվազ բերքատվությոնը պայմանավորում է մի քանի հանգամանքով՝ կլիմայի փոփոխություն, միատեսակ պարարտացում և այլն: Իսկ ամենամեծ սխալը, որն անում են հողագործները, ցանքաշրջանառությունը չկարեւորելն է։ Ըստ գյուղատնտեսի՝ հողը սխալ մշակելու և լավ բերք չստանալու արդյունքում շատերն են հիասթափվում հողագործությունից և անցնում անասնապահության։Կարդալ ավելին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ոտքի հանեց ամբողջ հայ ժողովրդին։ Պատերազմը սկսվելուց ժամեր անց առաջնագծում գտնվող զինվորների շարքերը համալրելու պատրաստակամություն հայտնեցին հարյուրավոր կամավորներ, ազատամարտիկներ ու զինվորականներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Եվ ինչպես Արցախյան առաջին և ապրիլյան Քառօրյա պատերազմներում, այս անգամ էլ Թումանյանի տարածաշրջանի ազատամարտիկները պատրաստ էին կռվելու։Կարդալ ավելին

Ալավերդու համար 1 դպրոցում Բանակի օրվան ընդառաջ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Գևորգ Կիրակոսյանին ու հավերժի ճամփան բռնած մյուս հերոսներին։ Միջոցառմանը ներկա էին ԶՈւ սպա, դասակի հրամանատար Գևորգ Կիրակոսյանի քույրը և մայրը՝ Մարիա Սարգսյանը, ով ներկայում դասավանդում է համար 1 դպրոցի սաներին։Կարդալ ավելին

2018 թվականին Ալավերդու համայնքապետարանը 3,5 մլն դրամ ներդրումով  քաղաքի տարբեր հատվածներում 16 տեսախցիկներ էր տեղադրել՝ քաղաքացիների կողմից ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, այնուհետև կարգազանց անձանց վարչական տույժի ենթարկելու նպատակով։ Մինչև այսօր որևէ քաղաքացի չի տուգանվել։ Իսկ տեսախցիկների մի մասն արդեն վնասված է ու չի աշխատում։ Իսկ համայնքապետարանում դրանց աշխատանքինԿարդալ ավելին

Ալավերդու համայնքապետարանի և «Լուքինգ ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրով Սանահինում գտնվող Միկոյան եղբայրների թանգարանը 2 տարի ժամկետով հանձնվել էր նշված հիմնադրամի կառավարմանը։ Երկու տարվա ընթացքում հիմնադրամը թանգարանի շենքում հիմնանորոգման, ցուցանմուշների արդիականացման ու թանգարանի հանրահռչակման ուղղությամբ այլ աշխատանքներ է իրականացրել։ Հիմա թանգարանը նորից համայնքի կառավարմանն է հանձնվել։Կարդալ ավելին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցի մարզիկները մոտ մեկ տարի ինտենսիվ մարզումներ չեն իրականացրել։ Դպրոցում պարապմունքները վերսկսվել են հունվարի 11-ին։ Հիմա հանդբոլի թիմն ակտիվ մարզվում է, որպեսզի կարողանա մասնակցել այս տարի անցկացվելիք մրցաշարերին։Կարդալ ավելին

Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն, գեղանկարիչ Վարուժան Սիմոնյանը մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնել է նկարել ուսումնարանի՝ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած սաներին՝ Գևորգ Կիրակոսյանին, Էրիկ Մարտիրոսյանին, Սեյրան Սիմոնյանին, Նորայր Կոնինյանին։ Հերոսների նկարներն արդեն փակցվել են ուսումնարանում՝ «Մերօրյա հերոսները» խորագրի ներքո։Կարդալ ավելին

Հունվարի 15-ին ժամը 13.30-ից մինչև 17.00‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար՝ պայմանավորված ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: ՀՀ ՏարածքայինԿարդալ ավելին

Ալավերդիում վերսկսվել է Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսի համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։ Շինարարությունն իրականացնում է «Գևորգյան և Ներսիսյան» ընկերությունը։ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կառուցվում է պետական բյուջեի և համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, պատվիրատուն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:Կարդալ ավելին