Մարուս Միկիչյանը Տավուշի մարզի Արճիս գյուղի ամենատարեցն է՝ 98 տարեկան։ Այս տարիքում ոսկրաբուժությամբ է զբաղվում, ժողավրդական լեզվով ասած՝ սնղչի է։

Տարեց այս կնոջը բոլորն են սիրում ու վստահում այն աստիճան, որ կոտրվածքը նախ նրան են ցույց տալիս, հետո նոր գնում ռենտգեն հետազոտության։ Մարուս Միկիչյանը բուժելու իր հմտություններն, ասում է, սկեսրայրից է սովորել։

Մարուս Միկիչյանը 6 զավակ ունի, իսկ թոռներ-ծոռների քանակը մի քանի տասնայկից ավելի է։ Ասում է՝ շատերին չի տեսել․ հեռվում են ապրում։ Բայց մտադիր է իր 100-ամյակին համախմբել մեծ գերդաստանին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.