Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
  • հանրային սննդի ծառայություններ.
  • զբոսաշրջային ծառայություններ.
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող.
  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։

❌ Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

 

  • Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
  • Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
  • Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։

💻 Մանրամասների և դիմումների մուտքագրման համար անցեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/ArmGovCOVID8 ։

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.