«Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության «Հավերժության պուրակներ» խորագիրը կրող ծրագիրն իրականություն դարձավ նաև  Ալավերդի քաղաքում: Մայիսի 7-ին Հաղթանակի հուշարձանի տարածքում ավագ դպրոցների աշակերտների և երիտասարդների ձեռքով սոսիներ տնկվեցին՝ ի հիշատակ ապրիլյան Քառօրյա և 44-օրյա պատերազմներում նահատակված հայորդիների։ Ծառատունկի և պուրակի բացման առիթով Ալավերդիում էր «Որդուս» ՀԿ նախագահ, «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.