Մարտի 25-ին ուժգին քամու հետևանքով Ալավերդի քաղաքի մի քանի շենքերում ավերածություններ են եղել։ Մասնավորապես Սանահին-Սարահարթ թաղամասի 3/21 շենքի 9-րդ հարկի շքամուտքում պատ է փլվել: Նշված հարկի 2 բնակարաններում մարդ չի ապրում, բնակարաններն էլ չունեն լուսամուտներ ու դռներ։ Հետևաբար միջանցիկ քամիների հետևանքով շքամուտքի պատերի լայնացած ճեղքերն այլևս չեն դիմացել և փլվել են։
2021-03-27