Հաշմանդամություն, բազում խնդիրներ ու զրո եկամուտ

Ալավերդի քաղաքի բնակիչ Արաքսյա Մելիքյանն աջակցության կարիք ունի: Նա 25 տարեկան է, բայց առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել: Աղջկա ընտանիքն անգամ հետազոտության համար անհրաժեշտ գումարը չունի, ինչի արդյունքում նա հաշմանդամության կարգ կունենար։ Արաքսյան Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական քոլեջն է ավարտել: Շատ է սիրում իր մասնագիտությունը, բայց բժիշկները նրան նվագել ու երգել էլ թույլ չեն տալիս։