Վարպետության դաս՝ արհեստագործական ուսումնարանում

Ազգային արժեքներն ու մշակույթը երիտասարդների մեջ արմատավորելու նպատակով Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի Գեղանկարչություն և քանդակագործություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ վարպետության դաս էր կազմակերպել ուսումնարանի դասատու, քանդակագործ Ղազար Հակոբյանը: Աշխատանքներն ավարտելուց հետո ուսումնարանում կբացվի դրանց ցուցահանդեսը։