Առողջապահսության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ հանրության շրջանում հիգիենայի կանոնների խստագույն պահպանման արդյունքում մի շարք հիվանդություններ, այդ թվում նաև սեզոնային սուր շնչառական և աղիքային վարակիչ՝ նվազել են: Ալավերդու մանկապարտեզներում նկարահանման ժամանակ բուժաշխատողները նույնպես փաստեցին, որ նախկինում տարվա այս շրջանում երեխաների մոտ շատ տարածված էր լինում գրիպը, ինչի հետևանքով բացակայություններ շատ էին լինում։ Հիմա ծնողներն առավել զգույշ են, բացի այդ, հակահամաճարակային կանոնների պահպանումը նպաստել է սուր-շնչառական վարակների նվազմանը։
2021-02-17