Փետրվարի 9-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 հայ ռազմագերիների մեջ էր Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ 18-ամյա Արայիկ Գալստյանը։ Տղայի մայրը՝ Անիչկա Միկոյանը, բառեր չի գտնում նկարագրելու իր ապրումները, երբ լսել է որդու անուն-ազգանունը: Ուշ երեկոյան արդեն ամբողջ գյուղն է իմացել Արայիկի վերադարձի լուրն ու շտապել աչքալուսանք անել տիկին Անիչկային։
2021-02-10