Աքորու մշակույթի կենտրոնում տարվա առաջին աշխատանքային օրը բուռն է և լարված, բայց ոչ աշխատանքային առումով։ Մշակույթի կենտրոնի տնօրենն ու գեղմասվարը չեն դադարում միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնելուց։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Վեներա Նիազյանի և գեղարվեստական մասի համակարգող Աննա Թաթոյանի միջեւ փոխհարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ գեղմասվարը ցանկություն է հայտնել մասնակցելու տնօրենի պաշտոնի համար կայանալիք մրցույթին:
2021-02-02