Ալավերդու Էնգելս թաղամասի՝ սեփական առանձնատներ տանող կամ որ նույնն է՝ Սարի թաղի ճանապարհը քանդված է մի քանի տասնամյակից ավելի։ Հիմա արդեն ճանապարհի ստորին հենապատերն են փլվում։ Բնակիչներն ամեն տարի ու ամեն առիթով այս խնդիրը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ասում են՝ արդեն սպասելիք չունեն։ Իսկ շտապօգնության մեքենան ու տաքսիները վաղուց են հրաժարվել այս թաղամասի կանչերը սպասարկելուց։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.