Ալավերդու համար 1 դպրոցում Բանակի օրվան ընդառաջ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Գևորգ Կիրակոսյանին ու հավերժի ճամփան բռնած մյուս հերոսներին։ Միջոցառմանը ներկա էին ԶՈւ սպա, դասակի հրամանատար Գևորգ Կիրակոսյանի քույրը և մայրը՝ Մարիա Սարգսյանը, ով ներկայում դասավանդում է համար 1 դպրոցի սաներին։
2021-01-27