Օլեգ Գորբունովի անվան դպրոցում մարզումները վերսկսվել են

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցի մարզիկները մոտ մեկ տարի ինտենսիվ մարզումներ չեն իրականացրել։ Դպրոցում պարապմունքները վերսկսվել են հունվարի 11-ին։ Հիմա հանդբոլի թիմն ակտիվ մարզվում է, որպեսզի կարողանա մասնակցել այս տարի անցկացվելիք մրցաշարերին։