Ալավերդու քոլեջի 7 շրջանավարտներ ուսումը կշարունակեն ԲՈՒՀ-ում

Ալավերդու պետական քոլեջի շրջանավարտներն այսօր հանդիսավոր պայմաններում ստացան իրենց դիպլոմները: Չորս շրջանավարտներ այս կրթօջախն ավարտեցին գերազանցության դիպլոմով: Իսկ 7 շրջանավարտներ իրենց ուսումը շարունակելու են բարձրագույն ուսումնական հաստատությունում: