ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 7-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սույն միջոցառման շահառու է բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ (ներառյալ) առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը (այսուհետ՝ հղի կին), ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և.

  • նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող),
  • չունի ամուսին (չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։

❌ Ընդ որում, վարձու աշխատող չէ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը։

Դրամական օժանդակության չափը 100 000 դրամ է, տրամադրվում է հղի կնոջը միանվագ՝ անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով):

❌ Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, ինչպես նաև չի մտնում ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։

‼ 7-րդ միջոցառման շահառուների ցանկը կարող է համալրվել։ Ըստ այդմ՝ Ձեր տվյալները շահառուների ցանկում չգտնելու դեպքում՝ փորձեք որոնել որոշ ժամանակ անց:Եթե այս միջոցառման շահառու եք, ապա որոնման արդյունքում համակարգը ինքնաշխատ եղանակով կտրամադրի տեղեկատվություն վճարող բանկի և գումարի չափի վերաբերյալ։

Հիշեցում. Եթե միանվագ դրամական օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

💻 Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/ArmGovCOVID7 , սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը և լրացրեք Ձեր անունը, ազգանունը, Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ սոցքարտի համար, կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Scroll Up
%d bloggers like this: