Հունվարի 15-ին ժամը 13.30-ից մինչև 17.00‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար՝ պայմանավորված ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն