Մեծանուն մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին,  Լոռու մարզի Ակներ գյուղում։ 1945 թվականին ավարտել է Ակների յոթամյա, իսկ 1948թվականին՝ Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցները։ Անվանի գրողն իր ծննդավայրի հետ կապը երբեք չի ընդհատել։ Ակներում նա միշտ սպասված հյուր է եղել, ուր այցելել է ամեն տարի՝ ամռանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.