Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի 1/15 շենքի բակում գտնվող անսարք ու անպիտան դարձած ավտոբուսն արդեն երկար տարիներ բնակիչների համար դժգոհության առիթ է դարձել։ Բակի երեխաները մտնում են ավտոբուսի մեջ ու դուրս գալիս՝ վնասված։ Բնակիչները բազմիցս դիմել են թե՛ համայնքապետարան և թե՛ ավտոբուսի սեփականատիրոջը, որպեսզի վերջինս այն տեղափոխի շենքի բակից։ Սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն են եղել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.