Համբարձումյանների ընտանիքն այն հազարավորներից մեկն է, որոնք պատերազմից հետո անօթևան են մնացել։ Նրանց տունը Հադրութում էր, հիմա արդեն իրենց հայրենիքից մոտ 350 կմ հեռու՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, ուր վարձով են բնակվում։ Ընտանիքը հիմա այլ տարբերակ չունի։ Իսկ Հադրութում մի քանի տասնյակ տարիների իրենց վաստակն են թողել՝ 3 առանձնատուն, անասուններ, այգիներ, մեծ ունեցվածք:
2020-12-25