Արդեն չգիտեմ, թե ինչ եմ զգում․ Անիչկա Միկոյանը գերության մեջ գտնվող որդուն է սպասում

Աքորի գյուղի բնակիչ Անիչկա Միկոյանը ամեն օր սպասումի ծանր ժամեր ու րոպեներ է անցկացնում․ որդին գերության մեջ է, տիկին Անիչկան նրանից ոչ մի լուր չունի։ Գերի ընկնելուց առաջ Արայիկը վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 8-ին։ Այդ օրը տղան եղել է Ջրականում։ Հետո արդեն մայրը պատահական տեսել է որդուն ադրբեջանցիների կողմից հրապարակված կադրերում ու հասկացել, որ տղան գերության մեջ է: